Author Archives: lukashin

Ցուցահանդես-վաճառք

“Ծաղկազարդ” և “Սուրբ Հարության” տոներին նվիրված ցուցահանդես_վաճառք։
Այն տեղի է ունեցել ք. Արմավիրի զբոսայգում։ Ցուցահանդես-վաճառքին ներկայացրել են շնորհաշատ աշակերտների և ուսուցիչների ձեռքի աշխատանքները:

”Կնոջ կերպարը հայ և համաշխահային կերպարվեստում”

Այս թեմայով դասախոսությամբ Լուկաշինի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների առջև հանդես եկավ ԵՊՀ դասախոս, գեղագետ-գծանկարիչ Լևոն Լաճիկյանը: Նա նախ շնորհավորեց ներկա աշակերտուհիներին և ուսուցչուհիներին Կանանց միամսյակի կապակցությամբ և բոլորին մաղթեց անանց հմայք ու գարնանային ժպիտներ:
Թեման, իրոք, հետաքրքիր էր: Խոսքը սկսելով Ավստրիայում հայտնաբերված նախնադարյան Վիլլենդորֆյան Վեներայի արձանիկից գեղագետն անցում կատարեց դեպի Եգիպտոս (Նեֆերտիտի թագուհի), Հին Հունաստան (Միլոսյան Վեներա) և Միջնադար, որի գեղարվեստի առանցքն է եղել Տիրամոր կերպարը: Ավելի հանգամանորեն նա կանգ առավ Վերածննդի հանճարների (Բոտիչելլի, Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել և Միքելանջելո) ստեղծած կանացի կերպարների վրա: Պակաս հետաքրքիր չէին պատմությունները հետագա դարաշրջաններում ապրած արվեստագետների (Ռոդեն, իմպրեսիոնիստներ, Պիկաս, Կլիմտ և այլն) մասին, որոնց թողած գեղարվեստական ժառանգության մեջ զգալի տեղ ունի կանանց պատկերասրահը:
Անդրադառնալով հայ կերպարվեստագետներին՝ Լևոն Լաճիկյանը թեման սկսեց հայ մանրանկարիչներից՝ հասնելով Հակոբ Հովնաթանյանին, Վարդգես Սուրենյանցին, մյուսներին:
Ունկնդիրների առջև կարծես թել առ թել հյուսվեց կնոջ առեղծվածային կերպարը: Պարզվեց, որ կին արարածը ոչ միայն ոգևորել ու ոգեշնչել է արվեստի մարդկանց, այլև դարձել է արվեստ երևույթի գլխավոր հերոսը:
Աշակերտներին ներգրավելով հիշյալ թեմայի արծարծման մեջ՝ Լևոն Լաճիկյանը վերջում անակնկալ մատուցեց և ամենաակտիվ ու բանիմաց մասնակցին՝ 9-րդ դասարանցի Մոնիկա Ազիզյանին, պարգևատրեց իր կազմած ”Իմ Հայաստան” ժողվածուով:

Ցուցահանդես

2019թ մարտի 13-ին ՛՛Տեխնոլոգիա՛՛ առարկայի շրջանակներում անցկացվեց ցուցահանդես։
Ներկայացված են I_VII դասարանների շնորհաշատ աշակերտների աշխատանքները։
Ուսուցչուհի՝ Գ.Զեյնալյան

Հ. Թումանյանի 150_ամյակին նվիրված միջոցառումների շարքից

Գրադարանավարուհի Ն.Պողոսյանը տիկնիկային խմբակի աշակերտների մասնակցությամբ ներկայացրեց Հ. Թումանյանի կյանքը, ասույթներ նրա մասին, նրա ստեղծագործություներից ընթերցում: 2-րդ դասարանի դասվար Լ. Մկրտումյանը անցկացրեց բաց դաս՝ նվիրված Թումանյանի հեքիաթներին:

Տյառնընդառաջ տոնը մեր դպրոցում

Տոնը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելը:
Ըստ Նոր Կտակարանի՝ մի սրբազան ավանդություն գոյություն ուներ. ծնողներն իրենց առաջնեկ արու զավակին քառասուն օրականում տաճար էին տանում՝ ընծայաբերելով Աստծուն: Մանուկ Հիսուսի ծնողները՝ Մարիամն ու Հովսեփը, նույնպես տանում են տաճար, որտեղ Սիմեոն անունով մի ազնիվ եւ արդար ծերունի սպասում է Հիսուսին եւ տեսնելով նրան՝ Տիրոջը, ընդառաջ է գնում. ահա այստեղից է առաջացել տոնի անվանումը: