Monthly Archives: Ապրիլի 2019

Ցուցահանդես-վաճառք

“Ծաղկազարդ” և “Սուրբ Հարության” տոներին նվիրված ցուցահանդես_վաճառք։
Այն տեղի է ունեցել ք. Արմավիրի զբոսայգում։ Ցուցահանդես-վաճառքին ներկայացրել են շնորհաշատ աշակերտների և ուսուցիչների ձեռքի աշխատանքները:

”Կնոջ կերպարը հայ և համաշխահային կերպարվեստում”

Այս թեմայով դասախոսությամբ Լուկաշինի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների առջև հանդես եկավ ԵՊՀ դասախոս, գեղագետ-գծանկարիչ Լևոն Լաճիկյանը: Նա նախ շնորհավորեց ներկա աշակերտուհիներին և ուսուցչուհիներին Կանանց միամսյակի կապակցությամբ և բոլորին մաղթեց անանց հմայք ու գարնանային ժպիտներ:
Թեման, իրոք, հետաքրքիր էր: Խոսքը սկսելով Ավստրիայում հայտնաբերված նախնադարյան Վիլլենդորֆյան Վեներայի արձանիկից գեղագետն անցում կատարեց դեպի Եգիպտոս (Նեֆերտիտի թագուհի), Հին Հունաստան (Միլոսյան Վեներա) և Միջնադար, որի գեղարվեստի առանցքն է եղել Տիրամոր կերպարը: Ավելի հանգամանորեն նա կանգ առավ Վերածննդի հանճարների (Բոտիչելլի, Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել և Միքելանջելո) ստեղծած կանացի կերպարների վրա: Պակաս հետաքրքիր չէին պատմությունները հետագա դարաշրջաններում ապրած արվեստագետների (Ռոդեն, իմպրեսիոնիստներ, Պիկաս, Կլիմտ և այլն) մասին, որոնց թողած գեղարվեստական ժառանգության մեջ զգալի տեղ ունի կանանց պատկերասրահը:
Անդրադառնալով հայ կերպարվեստագետներին՝ Լևոն Լաճիկյանը թեման սկսեց հայ մանրանկարիչներից՝ հասնելով Հակոբ Հովնաթանյանին, Վարդգես Սուրենյանցին, մյուսներին:
Ունկնդիրների առջև կարծես թել առ թել հյուսվեց կնոջ առեղծվածային կերպարը: Պարզվեց, որ կին արարածը ոչ միայն ոգևորել ու ոգեշնչել է արվեստի մարդկանց, այլև դարձել է արվեստ երևույթի գլխավոր հերոսը:
Աշակերտներին ներգրավելով հիշյալ թեմայի արծարծման մեջ՝ Լևոն Լաճիկյանը վերջում անակնկալ մատուցեց և ամենաակտիվ ու բանիմաց մասնակցին՝ 9-րդ դասարանցի Մոնիկա Ազիզյանին, պարգևատրեց իր կազմած ”Իմ Հայաստան” ժողվածուով: