Author Archives: lukashin

Պարի մրցույթ-միջոցառում

Մրցույթ-միջոցառում,որին մասնակցում էին 1-12_րդ դասարանների աշակերտները։
Միջոցառման նպատակն էր համայնքում զարգացնել պարային մշակույթը,բացահայտել շնորհալի երեխաներին և զարգացնել նրանց գեղագիտական ճաշակը։

Փա՛ռք Հայոց Բանակին
Փա՛ռք այն բանակին, որը լինելով շատ երիտասարդ, բայց կարողացավ կատարել բոլոր խնդիրները, որոնք դրված էին իր դիմաց: Փա՛ռք այն բանակին, որի շնորիվ 3 միլիոն մարդ գլուխը կարողանում է դնել բարձին՝ մտածելով, որ շուն-թուրքը չի կարող մտնել իր Հայրենիք, իր քաղաք կամ իր գյուղ: Փա՛ռք այն բանակին, որին վստահում է և հավատում ամեն խելացի հայ աշխարհի բոլոր կետերից : Հայոց բանակի օրվան նվիրված գեղեցիկ և հայրենասիրական միջոցառումների շարք Լուկաշինի միջնակարգ դպրոցում՝ բաց դասղեկի ժամ 4-րդ դասարանում(դասվար՝ Դիանա Գաբրիելյան) և համադպրոցական միջոցառում (ՄԿԱ՝ Անահիտ Իսկանդարյան) :

Շնորհավոր տոնդ ,սիրելի՛ ուսուցիչ

Լուկաշինի միջնակարգ դպրոցը շնորհավորում է ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ:
Սիրելի՛ ուսուցիչներ, դուք յուրաքանչյուր օր պատասխանատվության մեծ գիտակցումով եք մոտենում ձեր գործին` ամբողջությամբ նվիրվելով երեխաների կրթության և դաստիարակության սուրբ գործին: Դուք եք, որ երեխաներին տալիս եք կրթություն, բարություն, սեր, հայրենասիրություն՝ դարձնելով նրանց պետությանն ու մարդկությանն արժանի զավակներ:
Սիրելի՛ ուսուցիչներ, եղեք առողջ, համբերատար, սիրով և եռանդով լի:

Տոնդ շնորհավո՛ր, իմ ազատ ու անկախ երկիր

Անկախության 26-ամյակին նվիրված հատուկ մասնագիտական բաժնի մասնագետները երեխաների հետ միասին կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում: Ներառական բաժնի աշակերտները երգեցին և ասմունքեցին, նկարել էին գեղեցիկ պատկերներ հայրենասիրական խորագրով:

Հերթական հաղթական գավաթը

Մեր դպրոցի 6-րդ դասարանի սաները Արմավիրի ՀՖՖ մասսայական գավաթի առաջնությունում գրավեցին 2-րդ պատվավոր տեղը՝ ստանալով գավաթ, դիպլոմներ, մեդալներ, իսկ Գևորգյան Էդգարն էլ որպես լավագույն հարձակվող ստացել է հուշանվեր:

Շնորհավոր Գիտելիքի օր

Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ և ծնողներ, Լուկաշինի միջնակարգ դպրոցը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորի տոնն է: Սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը: Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած, բարձր առաջադիմությամբ և գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին:

Մրցենք միասին

Բաց դաս-մրցույթ “Մրցենք միասին” թեմայով ներառական խմբի աշակերտների մասնակցությամբ: 1-3-րդ տեղը զբաղեցրած հաղթող մասնակիցներին տրվեցին “Եզոպոսի
առակները” գրքեր, իսկ մյուս մասնակիցներին՝ խրախուսական նվերներ: