Միջոցառումներ

Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում 8-րդ դասարանում, 1-4-րդ դասարանի, նախակրթարանի և ներառական աշակերտների համար Զատկի ավանդական ուտեստների մատուցում, դպրոցի միջանցքների զարդարում:



Համադպրոցական միջոցառում՝ նվիրված Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին: Միջոցառման կազմակերպիչ՝ Անահիտ Իսկանդարյան

2017թ. մայիսի 12-ին Լուկաշինի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում Կոլոմբոսի Ամերիկայի հայտնագործման 525 տարվա առթիվ:Աշակերտները ներկայացրեցին Ամերիկայի հայտնագործման պատմությունը, ամերիկյան մշակույթը: Միջոցառումը կազմակերպել էր աշխարհագրության ուսուցչուհի Զարուհի Գևորգյանը: Միջոցառմանը ներկա էին շատ հյուրեր՝
Նարինե Ավետիսյանը՝ Սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցող ԱՍՍ ՀԿ նախագահ,
Աստինե Ապիտոնյանը՝ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ,
Գեղամ Իսկանդարյանը՝ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ,
Նաիրա Մարտիրոսյանը՝ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ,
ինչպես նաև դպրոցի նախկին ուսուցիչները:
Միջոցառման ավարտից հետո Նարինե Ավետիսյանը մասնակից աշակերտներին հանձնեց նվերներ::