Շնորհավոր տոնդ ,սիրելի՛ ուսուցիչ

Լուկաշինի միջնակարգ դպրոցը շնորհավորում է ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ:
Սիրելի՛ ուսուցիչներ, դուք յուրաքանչյուր օր պատասխանատվության մեծ գիտակցումով եք մոտենում ձեր գործին` ամբողջությամբ նվիրվելով երեխաների կրթության և դաստիարակության սուրբ գործին: Դուք եք, որ երեխաներին տալիս եք կրթություն, բարություն, սեր, հայրենասիրություն՝ դարձնելով նրանց պետությանն ու մարդկությանն արժանի զավակներ:
Սիրելի՛ ուսուցիչներ, եղեք առողջ, համբերատար, սիրով և եռանդով լի:

Տոնդ շնորհավո՛ր, իմ ազատ ու անկախ երկիր

Անկախության 26-ամյակին նվիրված հատուկ մասնագիտական բաժնի մասնագետները երեխաների հետ միասին կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում: Ներառական բաժնի աշակերտները երգեցին և ասմունքեցին, նկարել էին գեղեցիկ պատկերներ հայրենասիրական խորագրով:

Հերթական հաղթական գավաթը

Մեր դպրոցի 6-րդ դասարանի սաները Արմավիրի ՀՖՖ մասսայական գավաթի առաջնությունում գրավեցին 2-րդ պատվավոր տեղը՝ ստանալով գավաթ, դիպլոմներ, մեդալներ, իսկ Գևորգյան Էդգարն էլ որպես լավագույն հարձակվող ստացել է հուշանվեր:

Շնորհավոր Գիտելիքի օր

Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ և ծնողներ, Լուկաշինի միջնակարգ դպրոցը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորի տոնն է: Սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը: Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած, բարձր առաջադիմությամբ և գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին:

Մրցենք միասին

Բաց դաս-մրցույթ “Մրցենք միասին” թեմայով ներառական խմբի աշակերտների մասնակցությամբ: 1-3-րդ տեղը զբաղեցրած հաղթող մասնակիցներին տրվեցին “Եզոպոսի
առակները” գրքեր, իսկ մյուս մասնակիցներին՝ խրախուսական նվերներ:

Հաղթանակներ սպորտլանդիայում

2017թ մարտի 14-ին Լուկաշինի միջնակարգ դպրոցի 4-7-րդ դասարանի աշակերտները՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ մասնակցեցին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ-ի հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների միջև Սպորտլանդիա մարզային միջոցառմանը: Աշակերտները լավ և ակտիվ մասնակցության համար ստացան հավաստագրեր և գավաթներ 1-ին փուլում 1-ին տեղը և 2-րդ փուլում 3-րդ տեղը գրավելու համար:

Դպրոցի պատմություն

<<Լուկաշինի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1966 թվականի սեպտեմբերի 1-ին: Դպրոցը կրում է Հայրենական Մեծ պատերազմի հերոս Հունան Ավետիսյանի անունը, ում ընտանիքը բնակություն է հաստատել Լուկաշին համայնքում, աժմն էլ նրա զավակն է բնակվում այստեղ: Դպրոցի տնօրեն է եղել Մկրտչյան Ռազմիկը և ղեկավարել է մինչև 1979 թվականը: 1979 թվականից մինչև 1981 թվականի փետրվարի 17-ը տնօրեն է եղել Մելիքյան Հայկը: 1981 թվականի փետրվարի 17-ից մինչև 2003 թվականի օգոստոսի 20-ը տնօրինել է Նիկողոսյան Կիման : 2003 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի ապրիլ ամիսը տնօրենը եղել է Մարգարյան Գոհարը: 2015 թվականի ապրիլի 15-ից դպրոցի տնօրենն է Արմինե Պետրոսյանը:
Բոլոր տնօրեններն էլ իրենց սերն ու նվիրվածությունն են տվել սիրելի դպրոցին, և դպրոցը տվել է լավագույն սաներ, ուսուցիչներ:
Այժմ էլ մեծ հոգատարությամբ, ջանասիրությամբ, արդարամտությամբ ու նվիրումով աշխատում է Արմինե Հրաչյայի Պետրոսյանը: